Շարքերը ուղիղ, գլուխները բարձր, քայլերը հստակ. Սկաուտական քայլերթով ու նվագախմբի ուղեկցությամբ սկաուտները գնում են դեպի Արմավիրում վերաբացված Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ Վարդան Բախշյանի անունը կրող մասնաճյուղ: Արմավիրում մինչ այս կառույցը տարիներ շարունակ գործունեություն ծավալել է, բայց նորկառույց շենքում պատանիներն ավելի շատ հարմարություներ կունենան:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ունի 14 մասնաճյուղ, որից 7-ը մայրաքաղաքում է, մյուս 7-ն էլ մարզերում: Բոլոր մասնաճյուղերը կրում են տարբեր ժամանակների հերոսների անուններ, Վարդան Բախշյանն էլ նրանցից մեկն էր:
«Թեև ժամանակի ընթացքում ու պատերազմի հետեւանքով մեր ազգը հերոսների պակաս չի զգում, բայց հայրենասեր սերունդ դաստիարակելը եղել է ու շարունակում է մնալ մեր առաքելությունը»,- նշել է Վարդան Բախշյանի մայրը:
Նոր մասնաճյուղը իր դռներն է բացել Արեւմտյան Ամերիկայի երկար տարիների հոմենթմենական Էմիլ Մաղաքյանի եւ իր ընտանիքի աջակցությամբ:
Սանդրա Վարդանյանը հավաստիացրել է՝ Վարդան Բախշյանի անունը կրող մասնաճյուղում կրթվելու են մեր երկրի լավագույն քաղաքացիները, որոնք հավատարիմ մնալով սկաուտների առաջնային կարգախոսներին՝ միշտ պատրասատ կլինեն սպասավող վտանգներին:
Մանրամասնում է՝ Ալիս Մելքոնյանը։