կարևոր
682 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-27 21:02

Կորոնավիրուսի դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն

Կորոնավիրուսի դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 232 մլն 728 հազար 22-ի, մահացել է 4 մլն 764 հազար 296 մարդ, առողջացել՝ 209 մլն 369 հազար 565-ը:

Հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում  գրանցվել է ընդհանուր առմամբ 43 մլն 754 հազար 953 դեպք, մահացել է 706 հազար 338 մարդ, առողջացել՝ 33 մլն 186 հազար 269-ը:

Կորոնավիրուսի 33 մլն 694 հազար 671 դեպքով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում վիրուսից մահացել է 447 հազար 362 մարդ, առողջացել՝ 32 մլն 948 հազար 616 քաղաքացի: Դեպքերի թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան: Այս երկրում գրանցվել է ընդհանուր 21 մլն 351 հազար 972 մարդ, մահացել է 594 հազար 484, առողջացել է 20 մլն 340 հազար 373 մարդ:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 607 հազար 155 դեպք, մահացել է 8844 մարդ, առողջացել՝ 578 հազար 881:

5 մլն 547 հազար 990 դեպքերի թվով Իրանը ութերորդ տեղում է: Այս երկրում մահացել է 119 հազար 649 դեպք, առողջացել է 4 մլն 966 հազար 98 մարդ:

Թուրքիայում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7 մլն 39 հազար 500-ի, մահացել է 63 հազար 166 մարդ, առողջացել՝ 6 մլն 497 հազար 275-ը: