կարևոր
430 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-27 20:46

44 օր տևած պատերազմի ավարտը եղավ կապիտուլացիոն համաձայնագիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Մենք պարտավոր ենք հաղթել եւ դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի ու մեր անցյալի, մեր ինքնության ու մեր արժեքների պաշտպանության դիրքերից»: Այս կոչով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Ազգային ժողովում՝ պատերազմից ընդամենը մի քանի ժամ անց, որից հետո մեր երկրում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

Ռազմական ճանապարհով հարցը լուծելու մեջ Փաշինյանի համար անսպասելի որեւէ բան չկար, քանի որ, ըստ նրա, մեր ժողովրդի առջեւ խնդիր էր դրված՝ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ:

Մենք պիտի հաղթենք, որովհետեւ պարտվելու տարբերակ չունենք․ հայտարարեց Փաշինյանն ու դիմեց ժողովրդին՝ կա՞ արդյոք այդպիսի վճռականություն եւ ներուժ: 

Այս բոլոր հայտարարությունների նպատակը, ըստ Փաշինյանի, այն էր, որ Արցախը պետք է լիներ ինքնորոշված, անկախ, հզոր ու հպարտ, ինչպես եղել է, բայց պատկերն այսօր ամբողջովին այլ է: Ու չնայած եւ՛ վճռականությանը, եւ՛ ներուժին՝ 44 օր տեւած պատերազմի ավարտը եղավ կապիտուլացիոն համաձայանագիրը, որով Արցախի 75 տոսկոսը անցավ թշնամուն:

Ավելին, այդ փաստաթղթն էլ ստորագրվեց առանց ժողովրդի, այն դեպքում, երբ բազմիցս հենց Նիկոլ Փաշինայնն էր նշում, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության՝ որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։