կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-27 19:06

Ի՞նչն է նախորդել 2020-ի սեպտեմբերի 27-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ սկսել է օդային եւ հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ զորահավաք:

Արդյոք իշխանությունները նախապես իմացել են պատերազմի մասին: Այս հարցին հոկտեմբերի 14-ի իր ուղերձում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերի հակասության շարքը երեւաց նաեւ մի քանի օր առաջ՝ 2021թ սեպտեմբերի 15-ին: Նա ԱԺ ամբիոնից ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի նախօրյակին իրենք տեղյակ չեն եղել, որ կարող է պատերազմ սկսվել:

Պարբերաբար իրար հակասող հայտարարույթունների մասին նրան ուղղակի հիշեցրին Խորհրդարանում։

Ինչպես շատ այլ դեպքերում, Փաշինյանին մնում էր խուսանավել նաեւ այս ակնառու փաստի շուրջ պատասխանում։

2020 թ․ մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին Փաշինյանն անդրադարձավ նախկինում իր արած հերթական հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառուցողական է տրամադրված բանակցություններում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ալիեւի հետ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված:

Իսկ, ահա, պատերազմից առաջ մի քանի օր շարունակ «փոխհրաձգություն» էր Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ։ Երկուսի զրույցների գաղտնազերծող ադրբեջանական արտահոսքին ի պատասխան՝ Փաշինյանը խոստացել էր այնպիսի փաստեր հրապարկել, որ Ադրբեջանը ցնցվի։

Սպառնալիքը կյանքի կոչելու համար Փաշինյանը անցավ իբր գործի ու հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը, այն պետք է եթեր հեռարձակվեր սեպտեմբերի 26-ին, սակայն անհայտ պատճառներով հետձգվեց ու նախատեսված էր սեպտեմբերի 27-ին, բայց այդպես էլ մնաց չհրապարկված։