Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միջնորդություն է առաջարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու համար: Հիշեցնելով, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի հայրենադարձվել էր, Բաքվին էլ փոխանցվել էին ականապատ տարածքների քարտեզներ։
Ղարիբաշվիլին նշել է, որ այս գործընթացն ավելի բարձր մակարդակի վրա շարունակելու համար, ադրբեջանցի եւ հայ եղբայրներին առաջարկում են հարթակ ստեղծել Թբիլիսիում:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետը վրաց պաշտոնակցի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել, ինչը պաշտոնական Երեւանը չէր հերքել: