կարևոր
511 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-27 17:42

Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով

Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որի՝ այս տարվա 8 ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։

Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է, և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները»։