Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում Օլաֆ Շոլցի գլխավորած «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, հաղթում է իշխող «Քրիստոնեա-դեմոկրատականին»:
Մասնավորապես, սոցիալ դեմակրատները ստացել են քվեների 25,7, իսկ կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցները՝ 24,1 տոկոսը:
Մինչդեռ, իշխող դաշինքը պատմության մեջ երբեւէ չի հավաքել 30 տոկոսից ցածր ձայն:
«Քրիստոնեա-դեմոկրատների» համար այս ընտրությունները կարելի է անվանել ձախողված, քանի որ Մերկելի դաշինքը պարտվել է Գերմանիայի՝ 16 շրջանից 14-ում:
Ինչեւէ, վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ 5 կուսակցություն ներկայացված կլինի Բունդեսթագում:
Ի դեպ, «Կանաչները» իրենց կուսակցության պատմության մեջ լավագույն արդյունքն են գրանցել՝ 14,8 տոկոս ձայնով հայտնվելով երրորդ տեղում:
Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձեւավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ: Շոլցն արդեն հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներով կառավարություն ձեւավորելու հստակ մանդատ է ստացել: