կարևոր
427 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-27 12:41

Հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեք հայրենիքին, թշնամու դիմաց մնացեք ամուր ու անզիջող. Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոս

Հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնեք հայրենիքին, թշնամու դիմաց մնացեք ամուր ու անզիջող. Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոս

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի տխուր առիթով մեր նայվածքները ու մտածումները ուղղում ենք առաջին հերթին նահատակների ծնողներին՝ ասելով, որ ձեր զավակները իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը:

«Ան որ այս սրբազան նպատակին համար ինքզինք կը զոհէ՝ նահատակ է եւ դուք հպարտ պէտք է ըլլաք, որ ձեր զաւակները մեր ազգին ու հայրենիքին համար դարձած են նահատակներ։ Այսօր, երբ կը յիշենք մեր նահատակները, նաեւ պէտք է լսենք երկինքէն երկիր մեզի հասնող անոնց պատգամը.- հաւատքով ու նուիրումով պաշտպան կանգնեցէ՛ք հայրենիքին, թշնամիին դիմաց մնացէ՛ք ամուր, անզիջող՝ հաւատքով ու կամքով կռանուած»: