18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլանավորում Է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որը դարձել Է COVID-19-ի համավարակի պատճառ: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Այդ խնդիրը լուծելու համար այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել: ԱՀԿ-ն 20 մարդուց բաղկացած թիմ կհավաքի, որի մեջ կմտնեն բիոպաշտպանության եւ լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների գծով փորձագետներ:
Գիտնականների նախորդ միջազգային խումբը ՉԺՀ-ում աշխատել Է հունվար ամսից մինչեւ փետրվար: Նրանք այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում՝ SSL-4 լաբորատորիա, որի հետ կապված են եղել վիրուսի արտահոսի մասին լուրերը, հիվանդանոց, ծովամթերքի «Հուանան» շուկա, ինչպես նաեւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն:
Ամփոփիչ զեկույցի համաձայն, SARS-CoV-2-ը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն Է փոխանցվել այլ կենդանիների միջոցով. նման պաթոգեններ են հայտնաբերել նաեւ պանգոլինների մոտ, ինչը խոսում Է միջտեսակային փոխանցման մասին: