կարևոր
250 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-27 11:26

Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին

Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին

Սեպտեմբերի 27-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 16 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: