կարևոր
187 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-27 10:20

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվի

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվի

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00, Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները։