կարևոր
319 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-27 09:11

Այսօր սեպտեմբեի 27-ն է. այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է

Այսօր սեպտեմբեի 27-ն է. այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է

Սեպտեմբերի 27-ը տարվա 270-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 95 օր։

1829 թ. -Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացան Արարատի գագաթը։

1905 թ. - գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվեց Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվում էր նշանավոր E=mc² բանաձևը։

1913 թ. - ծնվել է Ալբերթ Էլլիսը, ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը (մահ. 2007 թ.)։

1914 թ. - մահացել է Նիկոլ Դումանը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1867 թ.)։

1976 թ. - ծնվել է Ֆրանչեսկո Տոտտին, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ։

1984 թ. - ծնվել է Ավրիլ Լավինը, կանադացի հանրահայտ երգչուհի։

1990 թ. -ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլի մեջ։

2004 թ. - Երևանի խորհուրդը հաստատեց Երևանի դրոշը։

2005 թ. - մահացել է Վիկտոր Իսրայելյանը, հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր (ծն. 1919 թ.)։