կարևոր
1969 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-27 00:29

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ

Ստեփանակերտում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ:

Մինչ երթի մեկնարկը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Երթն ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներն իրենց խոնարհումն են բերել նահատակված նվիրյալների հիշատակին: