կարևոր
442 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 23:12

Ֆուտզալ. Մոլդովա-Հայաստան` 2:5

Ֆուտզալ. Մոլդովա-Հայաստան` 2:5

Սեպտեմբերի 26-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և  Հայաստանի ազգային հավաքականների միջև: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: 

Մեր թիմը հաղթեց 5:2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Լեոնիդ Պոդլեսնովը: 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

 1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո 8. Ժոաո Գիլերմե Կարվալյո 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան

Պահեստայիններ՝ 16. Արտյոմ Զաքարյան 2. Հակոբ Ուզունյան 3. Համլետ Մանուկյան 5. Գեղամ Թումբարյան 6. Արամ Սարգսյան 9. Ռաֆիկ Մելիքյան 14. Արսեն Սարգսյան 18. Արթուր Պատատյան 19. Միհրա Դերմենջյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան