կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-26 22:29

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
 
Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
 
Վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: