կարևոր
820 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-26 21:57

Գյումրիում անցկացվել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիում անցկացվել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու «Անկախության» հրապարակից մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, որտեղ ամփոփված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները:

Թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, սակայն երթին միացել էին նաև «Հայաստանի Հանրապետական» ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները: 

«Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը:

Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները։