Մենք երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նախքան դեպի Եռաբլուր ջահերով երթի մեկնարկը։:
«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է:
Այո՛, մենք ոտքի ենք կանգնելու, մենք տեր ենք մեր երկրին, հայրենիքին և մեր սուրբ նահատակների թափած արյունը՝ հանուն հայրենիքի, իզուր չի անցնելու, իրենց գործը շարունակելու ենք»,-նշեց Սաղաթելյանը:
Սաղաթելյանը ասաց, որ երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետև ճգնաժամի ստեղծողները և երկիրն աղետի բերած իշխանությունները մնում են իշխանության:
Նա ընդգծեց, որ այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանում սպառնացող վտանգներն օր օրի խորանում են, իսկ օրվա իշխանություններն այդ վտանգներն ի վիճակի չեն չեզոքացնել:
«Պետք է կանխենք Հայաստանի թրքացումը, երկիրը պետք է դուրս գա այս իրավիճակից, պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ խոչընդոտ՝ այսօրվա իշխանությունն է, որոնց հեռացումն անհրաժեշտություն է»,- նշեց Սաղաթելյանը:
Նա ասաց, որ այսօր հիշատակի երթ է և այլ քաղաքական հարցերի չի պատասխանի: