կարևոր
475 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 19:07

Ալաշկերտը նոր գլխավոր մարզիչ ունի

Ալաշկերտը նոր գլխավոր մարզիչ ունի

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը:

58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիներին գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:

Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»: