կարևոր
2215 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 18:33

Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց երթը դեպի Եռաբլուր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:

Երթին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, խմբակցության պատգամավորները։ Երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։

«Այս քայլերթի նպատակն է արձանագրել՝ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան, իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության։ Կան շատուշատ հայորդիներ, ովքեր գիտակցելով մեր պետականության, ժողովրդի առաջ ծառացած այս դժվարին կացությունը, շարունակողն են այն պայքարի, որ դարեր ի վեր մղել են մեր փառապանծ նախնիները, շարունակեցին արցախյան վերջին պատերազմի մեր հերոսները։

Համոզված ենք՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու, մեր պայքարը շարունակվում է»,- հայտարարվեց քայլերթից առաջ։

Երթն ընթանում է լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների անունները: