կարևոր
478 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 18:19

Իրավիճակը Սյունիքում, Հայաստանից ու Թուրքիայից հնչող հայտարարություններ. «Շահերի խաչմերուկում»

Իրավիճակը՝ Սյունիքում, Հայաստանից ու Թուրքիայից հնչող հայտարարություններ. ի՞նչ է կատարվում տարածաշրջանում:

Սյունիքում իրավիճակը Ադրբեջանի հրահրմամբ պարբերաբար լարվում է. Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի փակումից, արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի կանգնեցումից ու Արցախի դրոշի պատկերող պաստառի վնասումից մինչեւ իրանական բեռնատարների համար խոչընդոտների ստեղծում՝ ոչ միայն հարկեր են պահանջում, այլ նաեւ իրանցի երկու վարորդի են ձերբակալել։ Միաժամանակ, մի կողմից Իրանն է զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ աահմանին, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի զորքերն էլ մյուս կողմից են զորավարժություններ անցկացնում։ Փաշինյանն ու Էրդողանն էլ, ինչպես պնդում են, դրական ազդակներով են փոխանակվում։

«Շահերի խաչմերուկում» հաղորդման հերթական թողարկմանը Հայկ Սահակյանն այս հարցերի շուրջ փորձագետների հետ է զրուցել։

Հաղորդման ինչպես այս, այնպես էլ մյուս թողարկումներին կարող եք հետևել yerkirmedia.am կայքում, ֆեյսբուքյան և յութուբյան մեր էջերում: