կարևոր
1453 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 16:25

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ 18:30, Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Նշենք, որ արդեն ուղերձով դիմել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ ադրբեջանական բանակը երբեք չի կարողացել հաղթել հայկական բանակին, և հիմա պարտվել է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատել է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթ- մոմավառությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր: