Սեպտեմբերի 26-ին աշխարհում նշում են Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրը:
Այն համարվում է ՄԱԿ համակարգում նշվող միջազգային տոներից մեկը ու հիմնվել է 2013-ի դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ համապատասխան բանաձեւով: Օրվա գլխավոր նպատակն է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել միջուկային զինաթափման ու միջուկային զենքի վերացման առավելությունների մասին հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությանը:
Աշխարհի բոլոր երկրներում միջուկային զենքի ամբողջական վերացումը ՄԱԿ-ի գործունեության հիմնական նպատակներից մեկն է: 1946 թ-ից սկսած տարբեր տարիներին մի քանի պայմանագրեր են ստորագրվել միջուկային զենքի չտարածման մասին: Սակայն չնայած ՄԱԿ բոլոր ջանքերին ու երկկողմանի ու բազմակողմանի պայմանագրերի կնքմանը, 2015-ի դրությամբ աշխարհում միջուկային զենքի ոչ մի միավոր չի ոչնչացվել:
Այսօր մեր մոլորակի բնակչության կեսից ավելին ապրում է այն երկրներում, որոնք միջուկային զենք ունեն, կամ միջուկային ալյանսների անդամ են: