16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սամվել Ջավադյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել: Վթարի հետևանքով Ս. Ջավադյանն ու ուղևոր, 31-ամյա Արման Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները: