կարևոր
769 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 13:17

Վաղը կկայանա Դավիթ Ղահրամանյանի «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ» խորագրով ֆոտոցուցահանդեսը

Վաղը կկայանա Դավիթ Ղահրամանյանի «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ» խորագրով ֆոտոցուցահանդեսը

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահի և Hamazkayin Artsakh office-ի նախաձեռնության և համագործակցության շնորհիվ կկայանա լուսանկարիչ David Ghahramanyan-ի ֆոտոցուցահանդեսը «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ» խորագրով:

Ցուցահանդեսում ներկայացված են արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարները, որոնք խորհրդանշում են ցավը, խորտակված ճակատագրերը, ապրելու վճռականությունը, ապագայի հանդեպ հավատը և մեր ամուր տեսակը։

Ֆոտոցուցահանդեսի բացումը կլինի սեպտեմբերի 27-ին ժամը 19:00-ին և կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։

Մուտքն ազատ է։

Հավելենք, որ Դավիթ Ղահրամանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է մարտի թեժ կետերում, որի ընթացքում լուսանկարահանել է պատերազմի դրվագները: