կարևոր
1516 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 12:50

Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. Արթուր Ղազինյան

Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. Արթուր Ղազինյան

Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:

Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ»,-գրել է Ղազինյանը: