կարևոր
544 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-26 11:47

ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։

Իշխան Սաղաթելյանը հանդիպման ժամանակ հանդես է եկել առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով։

Հանդիպմանը մեծապես կարևորվել է մարզերում աշխատանքների ակտիվացումը և ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների ընդլայնումը:

ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ քննարկել են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջիկայում նախատեսվող մարզային այցերին և դաշինքի պատգամավորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչվող հարցերը։