կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-26 10:37

Այսօր սեպտեմբերի 26-ն է. 1869 թ. այս օրը ծնվել է Մեծն վարդապետ Կոմիտասը

Այսօր սեպտեմբերի 26-ն է. 1869 թ. այս օրը ծնվել է Մեծն վարդապետ Կոմիտասը

Սեպտեմբերի 26-ը տարվա 269-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 96 օր։

  • 1580 թ. - անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը։
  • 1869 թ. - ծնվել է Կոմիտասը, հայ աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր (մահ. 1935թ.)։
  • 1888 թ. - ծնվել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան (մահ. 1965թ.)։
  • 1890 թ. - ծնվել է Լեոն Մելիքսեթ-Բեկը, հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1968թ.)։
  • 1895 թ. - Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվեց հայ բնակչության ջարդեր։
  • 1918 թ. - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից։
  • 1945 թ. - մահացել է Բելա Բարտոկը, հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ (ծն. 1881թ.)։
  • 1959 թ. - Երևանում տեղի ունեցավ 01-99 ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում՝ Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլք։
  • 1967 թ. - ծնվել է Պարունակ Զելվեյանը, հայ բժիշկ, գիտնական։
  • 2003 թ. - փակվեց Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, այդ կայքն համարվում է Վիքիպեդիայի նախորդ։