19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգ»-ին և առավելության հասել 3:1 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրամարիչը, Կրիստոֆ Բաումգարտները և Պավել Կադերաբեկը:
Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է 8 միավորով: