կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-25 22:57

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է

Այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 66-ամյա Ալբերտ Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 21-ամյա Հովհաննես Հ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, և օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։