15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Նուշով փախլավա, սոխով տոլմա, յուրահատուկ բաղադրատոմսով իշլի քյուֆթա: Հյասատանի Քրդական համայքի ներկայացուցիչները ժողովրդական արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց ազգային, մշակութային, կենցաղային ու խոհանոցային առանձնահատկությունները:
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում Ժողովրդական արվեստի թանգարանում՝ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնում են իրենց ազգային մշակույթը, կենցաղը, խոհանոցն ու սովորույթները: Վրացական համայնքի սեղանին էլ ավանդական հացի ու խաչապուրու տեսակներն են:
Ասորական համայնք էլ ներկայացնում է փայտի փորագրության իրենց լավագույն աշխտանքները, այդ թվում նաև հայկական դուդուկն ու քանոնը:
Թանգարանը սկսում է ժառանգության առցանց հավաքչությունը:
Բոլոր այն մարդիկ, ովքեր տանը ունեն հետաքրքիր պատմություններ, արժեքավոր լուսանկարներ եւ, առհասարակ, պատմական արժեքավոր նմուշներ, կարող են այդ ամենը առցանց ուղարկել թանգարանի էջին, որը հետագայում կամփոփվի միջոցառմանը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։