Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը գրել է․
«Խաչիկն ամեն օր Ամարասի հովտում, թշնամուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա խաղող է մշակում АСБ ընկերության խաղողայգիներում։
Խաչիկին մի առանձնակի ապահովություն է տալիս Ամարասի աշտարակին ծածանվող մեր Եռագույնը։
Հենց գլուխը խաղողի որթից բարձրացնում ու դրոշը չի տեսնում, շտապում է տեղադրել այն. արդեն երրորդ անգամ...Տեսնես՝ մինչև ե՞րբ...
Տեսնես մինչև ե՞րբ ենք դրոշը հանելու-դնելու, արձանը տեղադրելու, ծածկելու, հետո բացելու, մեր ճանապարհներին և, ընդհանրապես, մեր հայրենիքում թուրքին հանդուրժելու...
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, թուրքերը որոշել են վաղը մի մեծ խմբով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել մեր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ մզկիթներից մեկում նամազ անելու...
Հիշեցրեք՝ քանի՞ ամիս է՝ մենք Դադիվանք չենք կարողանում գնալ...
Մոռացել ենք,չէ՞...»։