17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Արմեն Չարչյանի գործով Դատարանը որոշում կայացրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միեւնույն ժամանակ հետաձգելով պաշտպանության կողմի միջնորդության լուծումը գրավ կիրառելու վերաբերյալ։ Գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Կրկին ականատես ենք լինում ուշացված արդարադատությանը։ Ինչ ասեմ, դե գնացեք այսքանից հետո աղոթեք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի չվատթարանա»։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն էր։