կարևոր
751 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-25 19:43

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով  ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն էր։

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: