կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-25 16:13

Պարոն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր. փաստաբան

Պարոն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ դատարանը պետք է անհապաղ քննի իրենց միջնորդությունը խափանման միջոցը փոխելու, քանի որ կան նոր հանգամանքներ, վատթարացել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը:

«Հիմա, եթե պարոն Չարչյանը ունի առողջության վատթարացում, իսկ օրենքն էլ ասում է, որ դա կարևոր գործոններից մեկն է խափանման միջոցի փոփոխման համար, ինչո՞ւ հիմա մենք դա չպետք է քննարկենք, այլ առաջնորդվենք դատախազի տրամաբանությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր` սեպտեմբերի 25-ին, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն ավարտվել է։

Դատարանը հեռացել են խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի 19։30-ին։

Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։