Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր` սեպտեմբերի 25-ին, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն ավարտվեց։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի 18։00-ին։
Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։
Նշենք, որ դատական նիստին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր Չարչյանի առողջական վիճակի մասին՝ ասելով, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա դատարանին հորդորել է կայացնել արդարացի որոշում՝ հույս հայտնելով, որ հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ։
Հիշեցնենք, որ դատավորը հրապարակել է Չարչյանի դիմումն առ այն, որ այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում՝ բուժման մեջ եւ ի վիճակի չէ մասնակցելու նիստին։ Նրա բուժման մեջ գտնվելը հավատել է նաեւ բուժկենտրոնը՝ դատարանին ուղարկելով նրա առողջական վիճակի մասին տեղեկանք։