կարևոր
532 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 14:26

Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան

Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան

Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները քաղաքական ընդդիմության, կամ նման հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորու են ապօրինություններ, կոշտություններ, խայտառակություններ, բայց եթե դու նման քաղաքական հայացքներ չունես՝ քո համար ամեն ինչ նորմալ է: Ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ-ում կազմակերպված քննարկումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ վերջին շրջանում բազմաթիվ ապօրինությունների դեպքերով են իրեն դիմել, որոնք չունեն որևէ քաղաքական ենթատեքստ, այլ վարչական և քրեաիրավական հարթությունում են:

«Երբ իշխանությունները հեռանում է իրավական պետության իդեաներից, այդ երևույթը չի ազդում միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլ վերաբերում է բոլոր քաղաքացիների իրավունքներին»,-հայտնեց իրավապաշտպանը:

Մելիքյանը վիրավորանքը քրեականացնելու խնդրին անդրադարձավ և հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր այն ժամանակ պայքարում դրա դեմ.

«Ինչ վերաբերվում է ծանր վիրավորանք կոչված նոր հանցակազմին, ապա իրավական տեսանկյունից դժվար է բանավիճելը, որ մենք այստեղ ունենք հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն նույնպես այն ժամանակ քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար։ Կարծում եմ, այս ամենը նույնպես կարող են փաստարկներ լինել, որ այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլև բարոյական կողմն են կասկածի տակ դնում, որովհետև մի բան, որի դեմ դու պայքարել ես, այժմ բերում, դարձնում ես դագանակ»,-ասաց Մելիքյանը և առաջարկեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ ներկայացվելիք դիմումում ներառեն նաև այն փաստաթղթերը, որոնք ընդունված են եղել Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության ժամանակ, երբ դա եղել է պարտավորություն։