կարևոր
643 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-25 14:02

Հուսով ենք դատարանը կկայացնի արդարացի որոշում և հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ. Էրիկ Ալեքսանյան

Հուսով ենք դատարանը կկայացնի արդարացի որոշում և հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ. Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր Չարչյանի առողջական վիճակի մասին՝ ասելով, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ։ Նա դատարանին հորդորել է կայացնել արդարացի որոշում՝ հույս հայտնելով, որ հետագայում գործ չեն ունենա ուշացած արդարադատության հետ։

«Խնդրում եմ, կայացրեք արդարացի որոշում և պարոն Չարչյանին ազատ արձակեք գրավի դիմաց։

Որպես գրավի նվազագույն չափ՝ դատարանին առաջարկում ենք 20 մլն ՀՀ դրամից սկսած, պատրաստ ենք վճարել յուրաքանչյուր գումար, միայն թե պարոն Չարչյանը գտնվի ազատության մեջ, որովհետև իր առողջությունից էլ ավելի կարևոր բան այս պահին առկա չէ», - հայտնել է Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ դատավորը հրապարակել է Չարչյանի դիմումն առ այն, որ այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում՝ բուժման մեջ եւ ի վիճակի չէ մասնակցելու նիստին։ Նրա բուժման մեջ գտնվելը հավատել է նաեւ բուժկենտրոնը՝ դատարանին ուղարկելով նրա առողջական վիճակի մասին տեղեկանք։