կարևոր
430 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 13:42

Բռնցքամարտում Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել

Բռնցքամարտում Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել

Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլախավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ։  Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ովքեր նվաճել են իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։

Բանակայինների աշխարհի առաջնությունում հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզ պատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։