կարևոր
2773 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 13:24

Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան

Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան

Այսօր իշխանական աթոռներին նստած անձիք ցանկացած իրենց դուրեկան նախադասություն կարողանում են անցկացնել ձևական իրավական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման համար և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տեսանկյունից: ԱԺ-ում սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը ՍԴ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ կազմակերպված քննարկման մեկնարկին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորն առաջարկել է քննարկել այն քրեական գործերը, որոնք վերջին շաբաթվա ընթացքում հարուցվել են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու հիմքով, քանի որ դրանք իրավական որոշակիության առումով խնդիրներ ունեն:

«Մի խնդիր ևս կա, որի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներով քննարկում ունեցել ենք, բայց դեռ դիմում չունենք ներկայացրած: Դա վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարուցված գործերն են՝ ՔՕ այն հոդվածի համաձայն, որտեղ անհայրենիք անձնավորությանը մարդիկ տարբեր բնորոշումներ են տվել: Սրա հետ կապված քրեական գործեր կան հարուցված, որոնք իրավականն որոշակիության տեսանկյունից խնդիրներ ունեն»,-ասաց Աննա Մկրտչյանը: