կարևոր
1684 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-25 13:10

Դատարանը քննարկում է Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը

Դատարանը քննարկում է Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է։

Փաստաբանը հայտնել է, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, խնդիրներ կան շնչառության հետ։ 

Դատավորը հրապարակեց Չարչյանի դիմումն առ այն, որ այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում՝ բուժման մեջ եւ ի վիճակի չէ մասնակցելու նիստին։ Նրա բուժման մեջ գտնվելը հավատել է նաեւ բուժկենտրոնը՝ դատարանին ուղարկելով նրա առողջական վիճակի մասին տեղեկանք։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: