կարևոր
457 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 13:04

Այս ընթացքում արդեն 6 դիմում է հասցեագրվել Սահմանադրական դատարան. Վարդևանյան

Այս ընթացքում արդեն 6 դիմում է հասցեագրվել Սահմանադրական դատարան. Վարդևանյան

Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս փորձում են օգտվել:

Պատգամավորը հայտնել է, որ այս ընթացքում արդեն 6 դիմում է հասցեագրվել Սահմանադրական դատարան.

«Այդ դիմումներից երկուսի դեպքում մասնագիտական հանրույթը նույնպես չափազանց ակտիվ էր: Մեկը, որ կարելի է առանձնացրել՝ ԲԴԽ-ում խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնավարման ցենզի խնդիրն էր՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը կարող է լինել ԲԴԽ անդամ՝ լինելով 65-ից տարեկանից բարձր, իսկ երկրորդ խնդիրը ԱՆ նախարարի՝ պարտադիր թեստավորման պահանջն էր, որով ստացվում է, որ մեր քաղաքացիների վրա հերթական ծախսային բեռն է դրվում:

Վարդևանյանը հայտնել է, որ նախկին իշխանությունների ժամանակ վիրավորանքը և զրպարտությունը ամբողջությամբ ապաքրեականացվել էր, հիմա նորից վիրավորանքի քրեականացման դաշտ ենք վերադառնում: 

«Մի քանի շաբաթ առաջ կանխատեսում էինք արել, որ այդ հոդվածով քրեական առաջին հետապնդումը լինելու է ընդդիմադիր հայացք ունեցող այս իշխանությանը քննադատող անձի նկատմամաբ, այնպես էլ եղավ, այս տեսանկյունից էլ անակնկալ չեղավ»,-ասաց Վարդևանյանը և հավելեց, որ խոսքի ազատության և իրավական որոշակիության տեսանկյունից խայտառակ հոդվածի հետ գործ ունենք:

Արամ Վարդևանյանն առաջարկեց քննարկել նաև կալանավորման ինստիտուտի հետ կապված խնդիրները.

«Ես հասկանում եմ, որ հաճախ ոչ թե հենց քրեական դատավարության օրենսգրքի ձևակերպումն է խնդիրը, այլ՝ օրինակ Մնացական Մարտիրոսյանին բնորոշ արդարադատության որակն է խնդիրը, բայց բոլոր դեպքերում, միգուցե ձևակերպման մեջ էլ պետք է հստակություն մտցնել, կամ ՍԴ-ից իրավական դիրքորոշում ունենանք, որ փորձենք կանխարգելել այս խնդիրները»,-ասաց պատգամավորը: