կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-25 12:40

Հայաստանը գեղասահքի 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Հայաստանը գեղասահքի 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում մեկնարկել է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։

Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։

Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը, Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ այսօր Գերմանիայի ժամանակով 16:25-ին, տեղի կունենա պարային զույգերի Ռիթմիկ պարային ելույթը։

Nebelhorn Trophy 2021-ի տղամարդկանց կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթից հետո 12-րդ հորիզոնականում է։

Տղամարդկանց երկար ծրագրում մեր մենասահորդը հանդես կգա 19 համարի ներքո։