կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-25 12:33

Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը երկրի ԱԳՆ-ում հանրագիր է հանձնել

Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը երկրի ԱԳՆ-ում հանրագիր է հանձնել

Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը արտգործնախարարությունում հանրագիր է հանձնել Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։

Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը և Նուբար Վարդանյանը։ Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։ Երկուստեք բարձր է գնահատվել նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։

Տիկին Բաքը վստահեցրել է, որ Նիդերլանդները շարունակելու են հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը հարատև աջակցությունը ցուցաբերելու գործում։