08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Սեպտեմբերի 17-ին կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին իր հայտնել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Վերջինս հիշեցրել է Փաշինյանի՝ կառավարության սետեմբերի 24-ի նիստում հնչեցրած խոսքը, թե «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»:
Զորաբյանը նշել է, որ Փաշինյանը ապատեղեկատվություն է տրամադրում ու ներկյացրել հիշատակման արժանի բարդության դեպք, ինչպես նաև՝ հրապարակել փաստաթուղթ։
«Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում): Մինչդեռ հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ: Թեմուր Նարինյանը պատվաստված էր (առաջին դեղաչափ՝ 27.07.2021թ., 2-րդ դեղաչափ՝ 31.08.2021թ.), սակայն վարակվել է կորոնավիրուսով, սեպտեմբերի 11-ին հոսպիտալացվել է, իսկ 2021 թ. սեպտեմբերի 17-ին մահացել է կորոնավիրուսից»։
Զոհրաբյանը վստահ է, որ դեպքի մասին Փաշինյանին չեն տեղեկացրել, հակառակ դեպքում նման պատասխանատու տվյալ չէր կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը թաքցնել։
Զոհրաբյանը ներկայացրեց նաև մահվան մասին վկայող փաստաթուղթ, որը տրվել է սեպտեմբերի 18-ին։ Անձի մոտ եղել է շնչառական անբավարարվածություն, գրանցվել է վիրուսային թոքաբորբ, մահվան հիմնական պատճառ ախտաբանական վիճակ նշված է՝ կորոնավիրուս։