կարևոր
778 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 11:38

Ավտովթար՝ Արարատի մարզում. 4 վիրավորից մեկը մանկահասակ երեխա է

Ավտովթար՝ Արարատի մարզում. 4 վիրավորից մեկը մանկահասակ երեխա է

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով տուժածներին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։