11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը Լիբանանում Միացյալ Նահանգների դեսպան Տորըթի Շիային նամակ է հղել՝ ողջունելով Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։
«Լիբանանի Հայ դատի մարմինը նշեց, որ որոշումով կոչ կ՛ուղղուի` մանրամասն հետաքննութեան ենթարկելու Ազրպէյճանի զինուորական յանցագործութիւնները, ինչպէս նաեւ 2020-ի աշնան յարձակումի ընթացքին Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ օտար վարձկաններու օգտագործումը, «որուն վերաբերեալ բազմաթիւ տեսագրութիւններ գոյութիւն ունին»:
Որոշումը նաեւ կը պահանջէ հետաքննել թրքական անօդաչու թռչող սարքերու մէջ ամերիկեան արհեստագիտութեան օգտագործումը, ինչ որ կ՛ոտնահարէ արտածման ամերիկեան արտօնագիրները:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը իր նամակը եզրափակում է՝ նշելով. «Ասիկա իրապէս ճիշդ ուղղութեամբ բնական յառաջընթաց մըն է, որ համահունչ է ամերիկեան վարչակազմի արտաքին քաղաքականութեան, որուն առանցքը մարդկային իրաւունքներն են, ինչպէս ընտրապայքարի ընթացքին խոստացուած էր նախագահ Ճօ Պայտընի կողմէ եւ պաշտօնը ստանձնելէ ետք շօշափելի քայլերով վերընդգծուած»: