կարևոր
271 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 11:09

Հայաստանում կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք

Հայաստանում կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք

Սեպտեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1201 է: