Ինչո՞ւ ընտրել «Առուշ Առուշանյան» դաշինքին, այսպիսի հարցադրում է արված «Առուշ Առուշանյան» դաշինքի էջում:
«Առուշ Առուշանյանը, ինչպես ինքն է հարցազրույցներից մեկում նշում՝ ոչ թե գործում է այն բժշկի նման, ով հիվանդին ցավազրկող է նշանակում, այլ այն բժշկի նման, ով հիվանդության բուն պատճառն է վերացնում:
Առուշ Առուշանյանի սկզբունքներից մեկն է համայնքին տան նման վերաբերելը, թերևս այդտեղից է գալիս իր անսահման հոգատարությունն ու սրտացավությունը համայնքի բնակիչների նկատմամբ։
Վստահ եմ, խոսքերս կհաստատեն նաև համաքաղաքացիներս, որ չի եղել գեթ մի Համայնքի բնակիչ, ով որևէ հարցով դիմի Համայնքապետարան, կամ հենց անմիջապես հանդիպի Առուշանյանին և չգտնի իր խնդրի լուծումը, չթոթափի հոգսը։
Քանի որ մեր համայնքապետը այս չորս տարիների ընթացքում ամեն օր ապրել է Գորիս համայնքի ու բնակչության խնդիրներով, եղել է նրանց աջակիցն ու կիսել յուրաքանչյուրի հոգսը։
Հիրավի´, նրա շնորհիվ աստիճանաբար անէանում են մեր հասարակությանը հուզող խնդիրները, և տեսանելի է, որ հասարակությունը արդեն իսկ սկսել է ապրել արժանապատիվ կյանքով», - գրված է էջում։