կարևոր
430 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-25 09:10

Այսօր սեպտեմբերի 25-ն է. 1396 թ. այս օրը Նիկոպոլիսի ճակատամարտում ավարտվեց խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը

Այսօր սեպտեմբերի 25-ն է. 1396 թ. այս օրը Նիկոպոլիսի ճակատամարտում ավարտվեց խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը

Սեպտեմբերի 25-ը տարվա 268-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 97 օր:

  • 1396 թ. - Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվեց խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը։
  • 1493 թ. - Քրիստափոր Կոլումբոսը սկսեց իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա։
  • 1555 թ. - ստորագրվեց Աուգսբուրգի հաշտությունը։
  • 1683 թ. - ծնվել է Ժան Ֆիլիպ Ռամոն, ֆրանսիացի նշանավոր երգահան։
  • 1897 թ. - ծնվել է Ուիլյամ Ֆոլքները, ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր։
  • 1932 թ. - ծնվել է Գլեն Գուլդը, կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր։
  • 1949 թ. - ծնվել է Պեդրո Ալմոդովարը, իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը։
  • 1956 թ. - շահագործման հանձնվեց տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը։
  • 1970 թ. - մահացել է Էրիխ Մարիա Ռեմարկը, գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից։