կարևոր
2143 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 10:26

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից հանրային բաժանորդների  ջրամատակարարումը.

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: